Մայիսի 18-ին, ժամը 17:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից տարածքում՝ Հրազդան գետում, քաղաքացու դի է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները գետում հայտնաբերել են տղամարդու դի, դուրս բերել և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։
ՆԳՆ ՓԾ