Հայտնաբերվել է դատապարտյալի դի՝ կախված վիճակում

Աննա Կոստանյան 10.02.2022 - 13:19
10.02.2022 - 13:19 դիտում

Փետրվարի 9-ին՝ ժամը 22։45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բնակելի գոտում հերթական շրջայց կատարելիս մարզադահլիճում նկատել են դատապարտյալ, 1999 թ․ ծնված Գ․ Հ․-ի դին՝ սավանով կախված վիճակում։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ