Փետրվարի 9-ին՝ ժամը 00:25-ին, շտապօգնությունից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Մուրացանի փողոցի շենքերից մեկն ու հայտնաբերել Տիգրան Բարսեղյանի դին:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին ՆԳՆ-ից:
Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նշենք, որ խոսքը ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի մասին է: