Հայտարարագրի լրացման վերջնաժամկետը հետաձգելու պլաններ չկան, նոյեմբերի 1-ն ուժի մեջ է. ՊԵԿ նախագահ

Աննա Կոստանյան 22.05.2025 - 16:17
22.05.2025 - 16:17 դիտում

Նման պլաններ չկան, նոյեմբերի 1-ն ուժի մեջ է: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է հետաձգվի հայտարարագրման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 1-ը:

«Կարծում եմ՝ բավականին երկար ժամանակ է տրված, որ մարդիկ հասկանան, համակերպվեն, նաև սովորեն այդ համակարգով աշխատել, լրացնել հայտարարագրերը, և դրա արդյունքներով հընթացս կհասկականք՝ ինչ է տեղի ունենում:

Այս պահին նման ծրագիր չկա, և մեր ակնկալիքն այն է, որ մինչև նոյեմբերի 1-ը պետք է լրացնեն՝ բացառությամբ այն անձանց, որոնք ID քարտի խնդիր կունենան»,- ասաց նա:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ