Հայկ Մարությանը զրկվեց մանդատից

Աննա Կոստանյան 7.02.2024 - 13:34
7.02.2024 - 13:34 դիտում

Երևանի ավագանին կողմ քվեարկեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշմանը։

«Հայկ Մարությանը 42 քվեարկություններից ներկա է եղել 0 քվեարկությունների»,- նախագիծը ներկայացնելիս ասաց ՔՊ խմբակցությունից Արմեն Գալջյանը՝ հավելելով, որ Մարությանը չի մասնակցել ո՛չ ավագանու նիստերին, ո՛չ հանձնաժողովի, ինչը օրենքով հիմք է մանդատից զրկելու համար։

Մարությանը մանդատից զրկվեց 34 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ