Շիրակի մարզպետի աշխատակազմը հրավիրում է մասնագիտությամբ իրավաբանների և ֆինանսիստների ուշադրությունը՝ մարզպետի խորհրդականների թափուր տեղերը զբաղեցնելու նպատակով։ Նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը: Այս պահին թափուր են մարզպետի աշխատակազմի 2 խորհրդականների պաշտոննեը, որոնք համալրելու նպատակով մարզպետը առաջարկում է ուղարել ինքնակենսագրականներ ու մասնակցել մրցույթի: Նշենք, որ խորհրդականի պաշտոնը հայեցողական պաշտոն է, հաստիքները կարող էին համալրվել հենց ուղիղ մարզպետի նշանակումով, բայց Դավիթ Առուշանյանը տարբերվող մոտեցում է ցուցաբերել: