ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը քննարկում է նախագահի թեկնածու ներկայացնելու հարցը: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Մենք ներկայումս քննարկման փուլում ենք: Մեր որոշման մասին կտեղեկացնենք»,- ասաց Մինասյանը:
Խոսելով նախագահ ընտրելու իրենց չափանիշների մասին՝ Մինասյանը նշեց.
«Նախագահը չի կարող միայն քաղաքական մեծամասնության «սրտի նախագահը» լինել: Նախագահը պետք է ապահովի Սահմանադրությամբ ամրագրված մոտեցումների լիարժեք իրականացումը»: