Հայաստան է այցելել Բունդեսթագի պատվիրակությունը․ հյուրերին ներկայացվել է տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը

22.09.2024 - 11:27 դիտում

Հայաստանում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Հանդիպումների ընթացքում ընդգծվել է միջխորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, նշվել, որ Հայաստանի համար կարևոր է ԵՄ-ի հետ գործընկերությունը:

Հյուրերին ներկայացվել է նաև տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը: Խոսվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ