Հայաստանում չի հաստատվել կորոնավիրուսի նոր շտամով վարակվածության դեպք

Աննա Կոստանյան 16.03.2021 - 15:33
16.03.2021 - 15:33 դիտում

Հայաստանում կորոնավիրուսի նոր շտամով վարակվածության դեպք չի հաստատվել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Շտամի հայտնաբերումն իրականացվում է լրացուցիչ հետազոտության միջոցով: Մենք իրականացրել ենք մի քանի խմբաքանակների սեգմենտավորում, այդ ընթացքում չեն հայտնաբերվել նման շտամներ: Այս պահին աշխատանքներ ենք տանում, որ ավելի մեծ թվով սեգմենտավորում կարողանանք իրականացնել»,- ասաց Ավանեսյանը:

Կորոնավիրուսի բրիտանական և աֆրիկյան նոր շտամներ են հաստատվել աշխարհի մի շարք երկրներում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ