Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2213 դեպք

Գոհար Ստեփանյան 24.10.2020 - 11:50
24.10.2020 - 11:50 դիտում

Հոկտեմբերի 24-ին դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 75 523 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 2213-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 50 701 (+425) մարդ, այս պահին բուժվում է 23 332-ը (+5463):

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1490 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1157-ի (+12), իսկ այլ պատճառներով՝ 333 (+4):

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 74 (տղամարդ),  71 (կին), 81 (կին), 79 (կին), 66 (կին), 80 (կին), 81 (կին), 54 (կին), 70 (տղամարդ), 69 (տղամարդ), 50 (կին) և 64 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ