Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2306 դեպք

Գոհար Ստեփանյան 22.10.2020 - 11:17
22.10.2020 - 11:17 դիտում

Հայաստանում հոկտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 70 836 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 2306-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 49 787 (+568) մարդ, այս պահին բուժվում է 17 869-ը (+1722):

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1458 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1131-ի (+10), իսկ այլ պատճառներով՝ 327 (+6):

Մեկ օրում մահացել է 16 մարդ:

0 մեկնաբանություն
0

Թողնել Մեկնաբանություն

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ