Հայաստանն առանձնահատուկ կարևորություն է տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը. նախագահ

11.03.2023 - 14:09 դիտում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Ուղերձում ասվում է.

«Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Չինաստանը կշարունակի զարգացման վերընթաց ուղին՝ նշանակալի ներդրում ունենալով խաղաղության և կայունության հաստատման գործում:

Հայաստանն առանձնահատուկ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական ամրապնդմանը և խորացմանը: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի ընդլայնել հայ-չինական բազմոլորտ համագործակցությունն ու քաղաքական երկխոսությունը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին խաղաղություն և բարօրություն»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ