Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները հայտ են ներկայացնում ՖԻՖԱ՝ մինչև 20 տարեկանների Աշխարհի 2029 թ․ առաջնությունը երկու երկրներում համատեղ անցկացնելու համար

23.03.2025 - 18:04 դիտում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են՝ Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները հայտ են ներկայացնում ՖԻՖԱ՝ մինչև 20 տարեկանների Աշխարհի 2029 թվականի առաջնությունը երկու երկրներում համատեղ անցկացնելու համար:

«Սա հիանալի հնարավորություն կլինի երկու երկրներում ֆուտբոլը զարգացնելու և մասսայականացնելու համար:
Եկեք միասի՛ն աջակցենք երկու երկրների համատեղ հայտի հաստատմանը»,- նշված է հաղորդագրությունում:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ