Հայաստանի նախագահի և Հնդկաստանի դեսպանի հանդիպմանը մտքեր են փոխանակվել գործակցության նոր ուղղությունների շուրջ

Աննա Կոստանյան 11.04.2022 - 18:44
11.04.2022 - 18:44 դիտում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին:

Հանդիպման սկզբում Դեսպան Կիշան Դան Դևալը նախագահ Խաչատուրյանին նվիրել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հեղինակած «Հնդկաստանի ուղին. ռազմավարություններ անկայուն աշխարհի համար» գիրքը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման հեռանկարների, գործակցության նոր ուղղությունների շուրջ:

Զրուցակիցները նշել են, որ Հայաստանն ու Հնդկաստանը համագործակցության խորացման մեծ ներուժ ունեն և փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք ոլորտներում, մասնավորապես, բարձր տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության, փոխադրումների, օդային հաղորդակցության, մշակույթի և զբոսաշրջության։

Այս տարի լրանում է Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և ըստ այդմ՝ ընդգծվել է, որ 30 տարվա միջպետական հարաբերություններից ելնելով՝ պետք է ավելի հավակնոտ ծրագրերի իրականացման հնարավորություններ ստեղծվեն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ