Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հիմնական կետերը համաձայնեցված են. Բայրամով

Աննա Կոստանյան 12.11.2024 - 15:03
12.11.2024 - 15:03 դիտում

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հիմնական կետերը համաձայնեցված են՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:

«Այժմ չեմ ցանկանում թվերի մասին խոսել, բայց դեռևս կան կարևոր կետեր, որոնք հարկավոր է համաձայնեցնել»,- մանրամասնել է Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, թե, իբր, մինչև տարեվերջ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կախված է Երևանից: Բայրամովը նշել է, թե Բաքուն հետաքրքրված է կարգավորման գործընթացով և ցանկանում է այն ավարտի հասցնել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ