Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայում

Աստղիկ Խաչատրյան 25.02.2025 - 20:21
25.02.2025 - 20:21 դիտում

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում ընդունել է Ղազախստանի ընտրանուն և հաղթել 2:0 հաշվով:

Ինչպես հայտնում է ՀՖՖ-ն, առաջին խաղակեսի 15-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում աչքի է ընկել Սվետլանա Ղարագյողյանը:

Թիմերն ընդմիջման են գնացել 1:0 hաշվի պայմաններում:

Երկրորդ խաղակեսի 56-րդ րոպեին Օքսանա Պիզլովան, դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը, կրկնապատկել է թիմի առավելությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ