Հայաստանի գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է Արցախի իր գործընկերոջը մասնագիտական տոնի կապակցությամբ

10.09.2022 - 17:44 դիտում

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորել է Արցախի իր գործընկերոջը մասնագիտական տոնի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես նշված է.

«Հարգելի՛ պարոն Գրիգորյան,

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արցախի Հանրապետության հարկադիր կատարման ծառայության ողջ անձնակազմին` մասնագիտական տոնի առթիվ:

Կարևոր ու առանցքային է Հարկադիր կատարման ծառայության դերն ու նշանակությունը իրավունքի գերակայության հաստատման, դատական ակտերի կատարման օրինականության ապահովման, քաղաքացու օրինական շահերի պաշտպանության գործում: Արցախի Հանրապետության համար այսօր կարևոր է պետական համակարգի կայուն գործունեության ապահովումն ու ինստիտուցիոնալ շարունակական զարգացումը։

Համոզված եմ, որ Ձեր նվիրումի և սրտացավ աշխատանքի շնորհիվ նպաստելու եք Ծառայության զարգացմանն ու առաջընթացին՝ հաղթահարելով դժվարություններն ու խնդիրները։ Պատրաստակամ ենք՝ առավել խորացնելու հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումների իրագործման ուղղությամբ մեր երկու կառույցների միջև փոխգործակցությունը։

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ առողջություն, խաղաղություն, նորանոր ձեռքբերումներ և բարի ծառայություն` հանուն Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ