Հայաստանի արտգործնախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորությանը՝ թագավորի ծննդյան օրվա կապակցությամբ

17.06.2023 - 16:21 դիտում

Հայաստանի արտգործնախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորությանը՝ թագավորի պաշտոնական ծննդյան օրվա կապակցությամբ։

«Մեր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Նորին Մեծություն թագավորի պաշտոնական ծննդյան օրվա կապակցությամբ: Այս առիթով Մեծ Բրիտանիայի ժողովրդին մաղթում ենք բարգավաճում և նոր հաջողություններ:

Աշխատում ենք ռազմավարական երկխոսության և ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության ամրապնդման ուղղությամբ»,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ