Հայաստանը և Ադրբեջանը 30 տարվա առճակատումից հետո հստակ հասկանում են, որ խաղաղություն են ուզում Հարավային Կովկասում. Ալիև

1.05.2024 - 21:24 դիտում

«Երկխոսություն հանուն խաղաղության և գլոբալ անվտանգության» ֆորումի շրջանակում Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ են իրականացնում և հասել են այդ պայմանավորվածությանն առանց միջնորդների:

«Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեզ միջնորդներ պետք չեն, հատկապես նրանք, ովքեր առաջնորդվում են քաղաքական և տնտեսական շահերով, ցանկանում են ոչ թե օգնել, այլ միջամտել տարածաշրջանի գործերին: Նրանք պարզապես ուզում են կրկին յուղ լցնել կրակի վրա: Սակայն մենք թույլ չենք տա, որ Հարավային Կովկասում նոր հակամարտություն բռնկվի»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Ալիևի խոսքով՝ Հայաստանը և Ադրբեջանը երեսուն տարվա առճակատումից հետո հստակ հասկանում են, որ խաղաղություն են ուզում Հարավային Կովկասում։ «Իսկ դրան կարելի է հասնել միայն Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ճանապարհով»,- շեշտել է նախագահը:

Աղբյուր՝ 1lurer.am

×
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ