Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի․ ԱԳՆ

19.01.2025 - 18:47 դիտում

Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ արտահանվել են Հայաստանից Թուրքիա։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտգործնախարարությունը։

«Արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված խնդրանքին` 2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ», ասված է հաղորդագրությունում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ