ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Ռաֆահի մոտակայքում Իսրայելի զինվորականների սպանության մասին

18.05.2024 - 15:16 դիտում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտական թևը հայտարարել է, որ Ռաֆահ քաղաքի մոտակայքում իր մարտիկների հարձակման հետևանքով սպանվել է 15 իսրայելցի զինծառայող:

Նշվում է, որ զինյալները պայթեցրել է իսրայելցի զինվորականների տեղակայման շենքը, ապա մարտի մեջ մտել նրանց հետ: Ըստ տեղեկության՝ հարձակումը տեղի է ունեցել Էտա Նուր շրջանում, որը գտնվում է Ռաֆահից արևելք։

ՑԱՀԱԼ-ը պաշտոնապես չի մեկնաբանել տեղեկությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ