Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուի համակիրները հակակառավարական բողոքի ցույց են կազմակերպել՝ պահանջելով կառավարության հրաժարականն ու խորհրդարանի արտահերթ ընտրությունների անցկացում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Սանդուն դիմել էր Մոլդովայի բնակչությանը՝ կառավարության հրաժարականի պահանջով բողոքի ցույց կազմակերպել: Նորընտիր ղեկավարի համոզմամբ՝ կառավարությունը չի կարողանում հաղթահարել սանիտարական ու տնտեսական ճգնաժամը:
Բողոքի ցույցին մասնակցելու իրենց պատրաստակամությունն են հայտնել ընդդիմադիր շատ կուսակցությունների ղեկավարներ:
Քիշնևի կենտրոնում տեղաշարժն արգելափակված է: Ցուցարարները Մոլդովայի մայրաքաղաք են ժամանել երկրի տարբեր շրջաններից: