Հալեպում հայ բժիշկ է զոհվել

1.12.2024 - 18:12 դիտում

Սիրիայի Հալեպ քաղաքում թեժ կրակի վայրերը լքելիս,  քաղաքից դուրս գալու ժամանակ մահացել է 1958 թվականին ծնված հայազգի բժիշկ Երվանդ Արսլանյանը:

Այս մասին հայտնում է «Գանձասար» պարբերականը՝ նշելով, որ նա սպանվել է դիպուկահարի կրակոցից:

66-ամյա բժշկին տեղափոխել են Համայի հիվանդանոց, սակայն չի հաջողվել փրկել նրան կյանքը:

Հիշեցնենք՝ Հալեպում մի քանի օր է՝ կատաղի մարտեր են «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (HTS) զինյալների և թուրքամետ ուժերի միջև:

Սիրիական բանակը հայտարարել է Հալեպից զորքերի ժամանակավոր դուրս բերման մասին:

Ռազմական կառույցը նշել է, որ դուրսբերումը վերախմբավորման մաս է կազմում հակահարձակումն սկսելու համար:

Զինված ուժերը հավելել են, որ  Հալեպում և Իդլիբում ապստամբների հետ ծանր մարտերի ընթացքում տասնյակ զինվորներ են զոհվել կամ վիրավորվել։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Սիրիայում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով հետևում է իրադարձությունների զարգացմանը:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ