Հունիսի 20-ին` ժամը 09։27-ից 14։10-ը, Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Իջևան քաղաքում իրականացրել է շրջայցեր, որի արդյունքում մասնատել և հեռացրել է ծառի ճյուղեր և հեռացրել մետադյա թիթեղ։ Մասնավորապես՝ Սահմանադրության հրապարակում, Վալանսի, Իջևանյան և Մելիքբեկյան փողոցներում։
Հունիսի 20-ին` ժամը 17։09-ից 19։07-ը, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ հունիսի 19-ի քամու և հորդառատ անձրևի հետևանքով Իջևան քաղաքի Օհանյան և Սպանդարյան փողոցներում ընկած և թեքված ծառերի հեռացման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մասնատել և հեռացրել են կոտրված ծառերը: