Հուլիսի 4-ին՝ ժամը 13․00-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրավիրելով մասնակցելու հանդիպմանը:
«Սիրով հրավիրում եմ։ Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել այս հղումով»,- գրել է վարչապետը: