Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաջորդ շաբաթ հանդիպման ծրագրերը մշակվում են, բայց պետք չէ առաջ ընկնել։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՌԴ մայրաքաղաքում Պուտին-Փաշինյան հնարավոր հանդիպման մասին հարցին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Առայժմ առաջ չենք ընկնի, որոշ ծրագրեր են քննարկվում: Հենց որ այս քննարկումն ավարտվի, մենք համապատասխան հայտարարություն կանենք: Առայժմ դա ժամանակավրեպ ենք համարում»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին այն մասին, թե արդյոք բանակցություններ են նախատեսվում։
Ավելի վաղ Փաշինյանը Պրահայի Անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում հայտարարել էր, որ ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա։