ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ անհրաժեշտություն կա անհապաղ կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը:
«Պետությունների ղեկավարները խոսելու շատ բան ունեն, օրակարգում բազմաթիվ թեմաներ հակիրճ նախանշվել են երեկ հեռախոսազրույցի ժամանակ: Սակայն առայժմ հնարավոր չէ խոսել ժամկետների մասին, քանի որ այդ ուղղությամբ աշխատանքները նոր են կսկսվելու»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով Պուտինի և Թրամփի երկկողմ հանդիպման ժամկետների մասին լրագրողների հարցին։
Չորեքշաբթի Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է գրեթե մեկուկես ժամ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ առաջնորդները քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ քաղաքացիների փոխանակման, ինչպես նաև Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հետ կապված հարցեր։ Նախագահներն անդրադարձել են նաև այլ թեմաների՝ մերձավորարևելյան կարգավորում, իրանական միջուկային ծրագիր, երկկողմ ռուս-ամերիկյան հարաբերություններ տնտեսության ոլորտում։ Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել անձնական շփումները, այդ թվում՝ անձնական հանդիպում կազմակերպել։