«Կրակը պետք է դադարեցվի». ՌԴ Դաշնային խորհուրդը ԼՂ հակամարտության կողմերին բանակցություններ սկսելու կոչ է արել

Աննա Կոստանյան 27.09.2020 - 11:45
27.09.2020 - 11:45 դիտում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն կրակը և նստեն բանակցությունների սեղանի շուրջ, ոչ մի հակամարտություն չպետք է լուծվի կռվի դաշտում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը:

«Պետք է ամեն բան տեղափոխել բանակցությունների սեղան, կրակը պետք է դադարեցվի»,-հայտարարել է Ջաբարովը:

Նա հիշեցրել է նաև, որ հակամարտության կարգավորման համար գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ