Կոտայքում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Աննա Կոստանյան 25.03.2025 - 20:00
25.03.2025 - 20:00 դիտում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական աշխատանքներ են իրականացրել «Սոլոմոնյան» ՍՊԸ ընկերությանը պատկանող հացի արտադրամասում (Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան) և պարզել, որ այն աշխատում է իրավական ակտերով սահմանված անիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:
Այսպես՝
  • արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքն ու դասավորվածությունը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը.
  • հատակի, պատերի, առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը.
  • չի ապահովվել տեխնոլոգիական սարքավորումների, գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ