Երբ անսպասելի սկսվեց Արցախյան 44- օրյա պատերազմը, շարքային Վահե Հովհաննեսի Բաղդասարյանի ծառայության ավարտին մնացել էր ընդամենը երեք ամիս: Հարազատները 2019 թվականի հունվարի 18-ին էին Վահեին ճանապարհել ծառայության: Առաջին վեց ամիսները Մատաղիսում էր, այնուհետ գնդացրորդի պարտականությունը ստանձնելով՝ ծառայությունը շարունակեց Թալիշում: