«Շիրակ» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել «Շիրակ» ՖԱ ակադեմիայի սան Նարեկ Գրիգորյանի անժամանակ մահվան մասին: Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ 16 տարեկանում կյանքից հեռացել է «Շիրակ» ՖԱ ակադեմիայի սան Նարեկ Գրիգորյանը:
«Շիրակ» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմի անունից ցավակցում ենք Նարեկի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու մտերիմներին անդառնալի ու չմխիթարվող կորստի կապակցությամբ»,- ասված է գրառման մեջ։