Խոր վշտով հայտնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացավ «Ցայգ» ՀԸ աշխատակից Սամվել Հունանյանը: Նա ուներ բացառիկ ձեռագիր, ստեղծագործ միտք: Նրա գրիչը տարբերվող էր, խոսուն:
Սիրված ու հարգված գործընկերոջ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:
«Ցայգ» ՀԸ տնօրինությունն իր աշխատակազմով խորին ցավակցությունն է հայտնում Հունանյանների ընտանիքին ու հարազատներին:
Սամվել Հունանյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 7-ին՝ ժամը 17:00-ին, հուղարկավորությունը՝ մայիսի 8-ին՝ ժամը 13:30-ին, Բորյան 4-րդ շենք, 18 բնակարան հասցեից: