Կիևին ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակի այլընտրանքներ պետք չեն. Զելենսկի

21.05.2022 - 21:04 դիտում

Կիևին Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակի այլընտրանքներ պետք չեն՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա պնդել է՝ Կիևը ԵՄ երկրների միասնական աջակցության կարիքն ունի։

«Ես հասկանում եմ կառույցին անդամակցության գործընթացի բարդությունը․ որոշ երկրներ երկար տարիներ սպասում են ԵՄ թեկնածու դառնալուն։ Կարծում եմ՝ ճիշտ չէ համեմատել մեզ թեկնածության խաղաղ ճանապարհ անցած երկրների հետ․ մենք պատերազմում ենք հանուն ազատության, անկախության, եվրոպական արժեքների»,- ընդգծել է Զելենսկին։

Կողմերն անդրադարձել են նաև Ուկրաինային Պորտուգալիայի ֆինանսական աջակցությանը։ Անտոնիու Կոշտան վերահաստատել է պատերազմից հետո երկրի վերականգնմանը մասնակցելու իր երկրի պատրաստակամությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ