Վարչապետը Տավուշ աշխատանքային այցի շրջանակում այցելել է Կիրանց։
Ֆեյսբուքի իր էջում Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել և տեսնայութ հրապարակել։
«Կիրանցի նոր կառուցվող մոտ 0,7 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են, ավարտին են մոտենում նաև ճանապարհի կահավորման և լուսավորման աշխատանքները։
Ավարտական փուլում է նաև Կիրանցի դպրոցի շինարարությունը»,- գրել է վարչապետը։
Ավարտական փուլում է Կիրանց – Աճարկուտ 3,7 կմ հատվածի աշխատանքները, որի նախահաշվային արժեքը շուրջ 1,1 մլրդ դրամ է:
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Суббота, 3 августа 2024 г.