Կիպրոսը Հայաստանի համար բարեկամ երկիր է. վարչապետը ողջունել է Անիտա Դիմիտրիուի այցը ՀՀ

Աստղիկ Խաչատրյան 20.05.2025 - 14:44
20.05.2025 - 14:44 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է տիկին Դիմիտրիուի այցը Հայաստան՝ ընդգծելով, որ Կիպրոսը Հայաստանի համար բարեկամ երկիր է, որի հետ ձևավորվել են խորքային պատմական, մշակութային և արժեքային կապեր։ Այդ համատեքստում վարչապետը կարևորել է երկկողմ քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցության խորացումը։

Անիտա Դիմիտրիուն շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ վերաբերմունքի համար՝ վերահաստատելով Կիպրոսի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարական բարեփոխումներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ համագործակցության օրակարգային մի շարք հարցեր՝ ներառյալ տնտեսական կապերի զարգացումը, ներդրումային հնարավորությունները, բազմոլորտ փոխգործակցության ընդլայնումը։

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր՝ անդրադառնալով ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող զարգացումներին և համագործակցության հնարավորություններին։

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին առնչվող զարգացումների վերաբերյալ, և այս համատեքստում ընդգծվել է խաղաղության հաստատման և կայունության պահպանման կարևորությունը Հարավային Կովկասում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ