Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունը վերածվել է դանակահարության. բաժին է ներկայացել 20-ամյա երիտասարդ

Աստղիկ Խաչատրյան 23.06.2025 - 14:02
23.06.2025 - 14:02 դիտում

Հունիսի 15-ին՝ ժամը 21:00-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կողմի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 22-ամյա մի երիտասարդ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ժամը 20:00-ի սահմաններում մայրաքաղաքի 20 և 27 տարեկան երկու երիտասարդ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են, որի ընթացքում 20-ամյա երիտասարդը իր մոտ եղած դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել 27-ամյա համաքաղաքացուն։

Քրեական ոստիկանների բացատրական աշխատանքից հետո 20-ամյա երիտասարդը ինքնակամ ներկայացել է բաժին և տեղափոխվել նախաքննական մարմին։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ