Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին Կատարի Ազգային տոնի կապակցությամբ:
Ուղերձում ասվում է.
«Անգնահատելի է Ձեր ներդրումը Կատարի կայուն առաջընթացի, զարգացման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում:
Հայաստանը բարձր է գնահատում երկու երկրների միջև առկա ջերմ հարաբերությունները և հանձնառու է առավել ընդլայնել ու խորացնել փոխշահավետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Կատարի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Կատարի փոխէմիր Շեյխ Աբդուլլահ Բին Համադ Ալ Թանիին, որում ասվում է.
«Կարևորում եմ Հայաստանի և Կատարի միջև հարաբերությունների հետագա զարգացումը և պատրաստ եմ հնարավորինս նպաստել երկկողմ օրակարգի ընդլայնմանն ու բազմոլորտ համագործակցության խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Կատարի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: