Կարծում եմ՝ կունենանք ԱՄՆ-ի պատմության մեջ ամենահզոր տնտեսությունը. Թրամփ

3.05.2025 - 18:17 դիտում

Դոնալդ Թրամփը NBC News-ի հետ հարցազրույցում չի բացառել, որ ԱՄՆ տնտեսությունը կարող է անկում ապրել։

«Ամեն ինչ կարող է պատահել, բայց կարծում եմ՝ կունենանք մեր երկրի պատմության մեջ ամենահզոր տնտեսությունը»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։

Նրա խոսքով՝ երկարաժամկետ հեռանկարում «ամեն ինչ հրաշալի կլինի», նույնիսկ եթե «անցումային շրջանում» տնտեսությունը կարճ ժամանակով անկում ապրի։

NBC News-ը նշում է, որ Ուոլ Սթրիթի վերլուծաբանները մտահոգված են, որ Միացյալ Նահանգներն առաջիկայում կարող է բախվել ռեցեսիայի՝ մաքսատուրքերի հարցում Թրամփի քաղաքականության փոփոխության պատճառով։

Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահը խորհուրդ է տվել լսել այն վերլուծաբաններին, ըստ որոնց՝ երկրին ամենամեծ տնտեսական աճն է սպասում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ