Կառավարությունը 2 մլրդ 124 մլն դրամով կհամաֆինանսավորի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 18 սուբվենցիոն ծրագիր

26.06.2025 - 13:08 դիտում

Առաջարկվում է համաֆինանսավորել 14 համայնքի 18 ծրագիր, որից մեկական ծրագիր՝ Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում, 3-ական ծրագիր՝ Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում, 6 ծրագիր՝ Լոռու մարզում: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հունիսի 26-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ նշելով, որ խոսքը 2 մլրդ 124 մլն դրամով համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու մասին է:

«Սույն որոշման հաստատմամբ մենք արդեն 2025 թվականի պետական բյուջեի մասով միայն կունենանք 7,6 միլիարդ դրամի պետական մասի համաֆինանսավորում»,- ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց այն ծրագրերը, որոնց մասով պետք է կատարվի համաֆինանսավորումը: Դրանց թվում են փողոցների ասֆալտապատման, մանկապարտեզի կառուցման, խմելու ջրագծի, ոռոգման, քաղաքային այգու բարեկարգման, շքամուտքերի, ներհամայնքային փողոցների նորոգման և այլ աշխատանքներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ