Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ խուզարկություններ են իրականացվում ՔՏՀԱ տեսչական մարմնում. Հակակոռուպցիոն կոմիտե

Աստղիկ Խաչատրյան 20.05.2025 - 14:55
20.05.2025 - 14:55 դիտում

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են իրականացվում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։ Հակակոռուպցիոն կոմիտեից նշել են, որ այլ մանրամասներ դեռևս չեն հայտնում` նախաքննության շահերից ելնելով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ