Ոտքով Մայր Աթոռից Երևան ուղևորված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը անդրադարձել է Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, որով վերջինս տեղեկացրել էր, թե պատրաստ է հրաժարվել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում իր թեկնածությունը առաջադրելուց, իսկ Աղազարյանը և Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը նրա համաձայնության դեպքում:
Ինչ կարծիք ունի Աջապահայնն այս հայտարարության մասին՝ հարցին, Շիրակի թեմի առաջնորդը պատասխանել է.
«Կալանքից դուրս կգանք, էդ մասին կմտածենք»:
Իրավապահները, ինչպես հայտնել ենք, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում առավոտյան քննչական գործողություններ են իրականացրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում: