Կադիրովը կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին դադարեցնել անիմաստ արյունահեղությունը

Հրաչ Սահակյան 28.09.2020 - 00:40
28.09.2020 - 00:40 դիտում

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կոչ է արել «եղբայրական ադրբեջանցի և հայ ժողովուրդներին դադարեցնել անիմաստ արյունահեղությունը, որը հակամարտությունը հեռու է տանում բանակացային և մարդկային ընկալումից»: Ըստ Կադիրովի՝ այս իրավիճակում չպետք է փնտրել մեղավորներին հակառակ ուղղությամբ ու նրանց, ովքեր առաջինն են կրակել:

«Չեչեն ժողովուրդը, որը հիանալի գիտի պատերազմի և խաղաղության գինը, ձեզ կոչ է անում դադարեցնել, փոխել ձեր բարկությունը ողջամտության, խոնարհեցնել ձեր հպարտությունը և հայրերին ու մայրերին հնարավորություն տալ տեսնելու իրենց երեխաներին ողջ և առողջ», – ասել է նա:

Կադիրովն առաջարկել է անմիջապես միանալ այս գործընթացին «ամբողջ համաշխարհային հանրությանը, ՄԱԿ-ին, բոլոր հարևան պետություններին, հոգևորականներին և վերադարձնել խաղաղությունը Կովկաս»:

«Լեռնային Ղարաբաղը վերածվել է արյունահոսող վերքի, որը որոշակի ուժեր թույլ չեն տալիս բուժել: Ամբողջ Կովկասը, տարածաշրջանի բոլոր եղբայրական ժողովուրդները տառապում են այս ցավից: Ռուսաստանը տիտանական ջանքեր է գործադրում՝ ստիպելու հակամարտության կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ: Բայց դրա համար անհրաժեշտ է մեկընդմիշտ դադարեցնել ռազմական գործողությունները», – ընդգծել է Չեչնիայի ղեկավարը:

0 մեկնաբանություն
2

Թողնել Մեկնաբանություն

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ