Խնդրում եմ չանցնել ՀՀ Զինված ուժերի կողմից պահպանվող Սյունիքի մարզի տարածքից դուրս. Մելիքսեթ Պողոսյան

Գոհար Ստեփանյան 20.12.2020 - 15:46
20.12.2020 - 15:46 դիտում

Սյունիքի մարզպետարանը տարածել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ սյունեցիներ,
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դիմում եմ մեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին․ խնդրում եմ բոլորիդ չանցնել ՀՀ Զինված ուժերի կողմից պահպանվող Սյունիքի մարզի տարածքից դուրս՝ փայտ կտրելու, անասուններ արածեցնելու և այլ նպատակներով։
Հայտնում ենք, որ Գորիս-Կապան ճանապարհը հսկում են ՀՀ զինված ուժերը, հայ և ռուս սահմանապահներն ու աշխարհազորայինները։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված ճանապարհին՝ ցուցանակների վրա, տեղադրված են սահմանապահ զորքերի հրամանատարության հեռախոսահամարները, որոնցով կարող եք զանգահարել անհրաժեշտության դեպքում»:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ