Խերսոնի շրջանում ջրի մակարդակը շարունակում է նվազել

17.06.2023 - 14:12 դիտում

Խերսոնի շրջանում ջրի մակարդակը շարունակում է նվազել՝ հայտնում են ուկրաինական կողմը։ Շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը հայտնել է, որ այժմ այն կազմում է 1,32 մետր։ Հեղեղված են մնում 11 բնակավայր Դնեպր գետի աջ ափին, ևս 17-ը՝ ձախ ափին։

Պրոկուդինի խոսքով՝ շրջանում ուսումնասիրության արդյունքում պայթյունավտանգ առարկաներ չեն հայտնաբերվել: Սկսվել է աղբի հավաքումը և ընկած ծառերի ապամոնտաժումը։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից էլ հայտնել են, որ Խերսոնի մարզում ջրից ազատվել է ավելի քան 4 հազար բնակելի տուն և 54 սոցիալական նշանակության օբյեկտ։ Նշվում է, որ շրջանը ջրից մաքրելու և տարածքն ախտահանելու աշխատանքը շարունակվում է։

Ռուսական կողմի տվյալով՝ տարհանվածների թիվը գերազանցել է 7,8 հազարը, որոնցից մոտ 2 հազարը գտնվում են ժամանակավոր տեղավորման կետերում:

Ավելի վաղ Խերսոնի շրջանի ղեկավարի պաշտոնակատար Վլադիմիր Սալդոն հայտնել էր, որ Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, ևս 17 մարդ անհետ կորած է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ