Խերսոնի շրջանի իշխանությունները տարածաշրջանը Ռուսաստանի կազմի մեջ ներառելու խնդրանքով կդիմեն Վլադիմիր Պուտինին

Աննա Կոստանյան 11.05.2022 - 14:46
11.05.2022 - 14:46 դիտում

Խերսոնի շրջանի իշխանությունները, տարածաշրջանը Ռուսաստանի կազմի մեջ ներառելու խնդրանքով, կդիմեն Վլադիմիր Պուտինին։ РИА Новости-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Խերսոնի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը։

«Խերսոնը՝ Ռուսաստան է, այստեղ չի ստեղծվի Խերսոնի Ժողովրդական Հանրապետություն, հանրաքվեներ նույնպես չեն լինի: Խերսոնի շրջանի ղեկավարության՝ Ռուսաստանի Դաշնության նախագահին ուղղված դիմումի հիման վրա կլինի մեկ միասնական հրամանագիր և խնդրանք՝ տարածաշրջանը ներառել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ», – ասել է Ստրեմոուսովը։

Նա հավելել է նաև, որ մինչև տարեվերջ տարածաշրջանում կգործի ռուսական օրենսդրությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ