Բելառուսի նախագահ Լուկաշենկոն արձագանքել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու մերժումին, ռուս-ուկրաինական բանակցությունները Բելառուսում անցկացնելու վերաբերյալ, գրում է РИА Новости-ն:
Նա հայտարարել է, որ շաբաթ օրը ուկրաինական վերնախավի ներկայացուցիչները խնդրել են իրեն զանգահարել նախագահ Զելենսկուն և հորդորել նրան «կանգ առնել»: Սակայն Լուկաշենկոյին հաջողվել է Զելենսկու հետ կապ հաստատել և խնդրանքը փոխանցել միայն կիրակի առավոտյան:
Բելառուսի նախագահն իր ուկրաինացի գործընկերոջը խորհուրդ է տվել նստել բանակցային սեղանի շուրջ, քանի որ, ըստ Լուկաշենկոյի, Ռուսաստանը հետ չի կանգնի Ուկրաինայի հետ կապված իր ծրագրերից:
Լուկաշենկոն միաժամանակ վստահեցրել է, որ Ուկրաինայում չկա բելառուս զինվոր, բելառուսական զենք, զինամթերք, Ռուսաստանը նման օգնության կարիք չունի։