ԼՂ-ից բռնի տեղահանված 16 հազար 371 աշակերտ է հաճախում դպրոց

Աննա Կոստանյան 31.10.2023 - 17:45
31.10.2023 - 17:45 դիտում

ԼՂ-ից բռնի տեղահանված 16 հազար 371 աշակերտ է հաճախում դպրոց, որից 5 185-ը՝ Երևանում: Կառավարության հումանիտար կենտրոնի ճեպազրույցում այդ մասին տեղեկացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը:

Արաքսիա Սվաջյանը հայտնել է, որ աշխատանքի համար դիմել է տեղահանված 126 ուսուցիչ, նրանցից 52-ն արդեն գործուղվել են: Փոխնախարարը տեղեկացրել է՝ մարզային դպրոցներում աշխատանքի անցնելու պարագայում ուսուցիչները կունենան 30 տոկոս հավելավճարի հնարավորություն, իսկ Տավուշ, Իջևան, Նոյեմբերյան և Բերդ համայքների դպրոցներում ու Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների դպրոցներում, բացի 30 տոկոս հավելավճարից, կստանան ևս 50 հազար դրամ հավելավճար:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն էլ ներկայացրել է 40+10 հազարական դրամ սոցիալական աջակցության ծրագրի նոր պայմանները, որոնք կգործեն նոյեմբերից: Շահառու չեն հանդիսանա բոլոր այն անձինք, որոնց կեցությունը ապահովվում է պետական միջոցներով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ