Լիպեցկի գաղութից վեց բանտարկյալ է փախել. ովքեր են նրանք և ինչի համար են դատապարտված

26.10.2024 - 13:12 դիտում

Լիպեցկի շրջանի թիվ 2 ուղղիչ գաղութից վեց բանտարկյալ է փախել:

Սոցցանցի իր էջում այս մասին հայտնել է նահանգապետ Իգոր Արտամոնովը՝ տեղեկացնելով.

«Բոլոր օպերատիվ ծառայությունները կենտրոնացած են նրանց գտնելու վրա, կազմակերպվել են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործներին որոնելու և կալանավորելու համար»:

Քրեակատարողական դաշնային ծառայության տարածաշրջանային վարչության տվյալներով՝ փախած բոլոր բանտարկյալները Կենտրոնական Ասիայից են։ Դեպքի մասին հայտնի է դարձել , երբ գաղութի աշխատակիցները պարեկության ժամանակ փորված թունել են հայտնաբերել: Նրանք հաշվել են բանտարկյալներին և պարզել, որ վեցը բացակայում են:

Դեպքի հանգամանքները պարզելու համար նշանակվել է ծառայողական քննություն։ Գործում է օպերատիվ շտաբ:

Տելեգրամ ալիքները հրապարակել են փախած բանտարկյալների տվյալները:

Նրանք են՝

Դավրոն Ջաբբորով՝ ծնված 1997 թվականին, ծնունդով Տաջիկստանից: Դատապարտված է բռնաբարության համար։

Դիլշոլ Արսլոնով՝ ծնված 1996 թվականին, ծնունդով Ուզբեկստանից: Դատապարտված է 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու համար։

Թուրգուն Աբդուլլաև՝ ծնված 1997 թվականին, ազգությամբ Ուզբեկստանից: Դատապարտված է բռնաբարության համար։

Խուրշիլբեկ Դանիև՝ ծնված 2005 թվականին, ծնունդով Ուզբեկստանից: Դատապարտված է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար։

Պարվոզբեկ Տուրաբաև՝  ծնված 2005 թվականին, ծնունդով Ուզբեկստանից: Դատապարտված է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար։

Բախտիյոր Ժումաև՝ ծնված 1996թվականին: Դատապարտված է բռնաբարության համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ