Լիբիայում կրակոցներ են հնչել․ սպանվել է նախագահական խորհրդի անվտանգության ծառայության ղեկավարը

Աստղիկ Խաչատրյան 13.05.2025 - 07:58
13.05.2025 - 07:58 դիտում

Տրիպոլիում սպանվել է Լիբիայի նախագահական խորհրդի անվտանգության ծառայության ղեկավար Աբդել Ղանի ալ-Քիքլին, իսկ քաղաքի մի քանի շրջաններում կրակոցներ են լսվել, գրում է Al Wasat-ը։

Լիբիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Տրիպոլիի Միտիգա միջազգային օդանավակայանը դադարեցրել է գործունեությունը բախումների պատճառով։

Սոցիալական ցանցերում հրապարակվում են կադրեր, որոնք ենթադրաբար դեպքերի վայրից են։

Լիբիայի Տրիպոլի քաղաքի արտակարգ ծառայությունը հայտարարել է բարձր պատրաստվածության վիճակի մասին, հայտնել է նրանց ներկայացուցիչը լիբիական Al Wasat հեռուստաալիքի եթերում։

Լիբիայում ՄԱԿ-ի առաքելությունը մտահոգ է Տրիպոլիում բախումներով և կողմերին կոչ է անում դադարեցնել մարտերը։

Շտապբուժօգնության ծառայությունը հաղորդում է, որ բախումների հետևանքով վեց մարդ է վիրավորվել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ