Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի պատվիրակներն այսօր առաջին ոսկե մեդալը նվաճեցից:
Աղջիկների 81 կգ քաշային կարգում մեր մարզուհի Լիանա Գյուրջյանը երկամարտի 223 (98+125) կգ արդյունքով զբաղեցրեց 1-ին տեղը: Նա լարված պայքարում առաջ անցավ Թուրքիայի ներկայացուցիչ Դիլարա Ուչանից, որը ցույց տվեց 222 (99+123) կգ արդյունք:
Լիանա Գյուրջյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց նաև հրում վարժությունում, իսկ պոկում ձևում նա բավարարվեց արծաթե մեդալով: